Եղիշե Չարենց «Մահվան տեսիլ» Վերլուծություն

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի —
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ —
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան —
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու:
ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…
Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր…
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

Ինչպես ցանկացած մարդ, որն իրեն ահավոր լքված է զգում ունի մեծ կարոտ իր հոգում և ունի թախիծ սրտում, այդպես էլ բանաստեղծության հեղինակն է  իրեն լքված զգում և այդ բոլոր հերցերի լուծումը գտնում է ինքնասպանության մեջ: Խոստումեր և անկատար թողած երազանքներ, որոնք երբեք էլ չեն իրականանա, այդպես էլ բանաստեղծության հեղինակն է  իրեն լքված զգում և այդ բոլոր հերցերի լուծումը գտնում է ինքնասպանության մեջ: Իմ կարծիքով թույլ կամքի տեր մարդը կարող է այդ քայլին դիմել: Շրջապատում տիրող ամեն գորշ բան նա համեմատում է իր կյանքի և իր անձի հետ: Իրականում նրան թվում է, թե ինչ-որ մեկն է ցանկանում իր մահը։ Փորձում է նրանց մեջ գտնել մեղավորին և մեղադրում  իրեն, չբերված կրչակների և չերգված օրենքների համար: Հայրենիքի կարոտն է գնալ ինչպես երազ: Իմ կարծիքով նա չի ուզում, որ ուրիշ ոչ մեկ չտանջելով իր նման այդ է վկայում հեղինակի այս խոսքերը << Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի, մի բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան>>:

Оставьте комментарий