Եղիշե Չարենց

94ee101d28baՀայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

Բանաստեղծություններ

ՎԱՀԱԳՆ

Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար …
Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի …
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ …
1916

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …
1915

ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1919

Հնչում են օրերը, կանչում են

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն –
Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

Մենք բոլորս, որ գնում ենք

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…


Եղիշե Չարենց «Մահվան տեսիլ» Վերլուծություն

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի —
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ —
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան —
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու:
ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…
Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր…
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

Ինչպես ցանկացած մարդ, որն իրեն ահավոր լքված է զգում ունի մեծ կարոտ իր հոգում և ունի թախիծ սրտում, այդպես էլ բանաստեղծության հեղինակն է  իրեն լքված զգում և այդ բոլոր հերցերի լուծումը գտնում է ինքնասպանության մեջ: Խոստումեր և անկատար թողած երազանքներ, որոնք երբեք էլ չեն իրականանա, այդպես էլ բանաստեղծության հեղինակն է  իրեն լքված զգում և այդ բոլոր հերցերի լուծումը գտնում է ինքնասպանության մեջ: Իմ կարծիքով թույլ կամքի տեր մարդը կարող է այդ քայլին դիմել: Շրջապատում տիրող ամեն գորշ բան նա համեմատում է իր կյանքի և իր անձի հետ: Իրականում նրան թվում է, թե ինչ-որ մեկն է ցանկանում իր մահը։ Փորձում է նրանց մեջ գտնել մեղավորին և մեղադրում  իրեն, չբերված կրչակների և չերգված օրենքների համար: Հայրենիքի կարոտն է գնալ ինչպես երազ: Իմ կարծիքով նա չի ուզում, որ ուրիշ ոչ մեկ չտանջելով իր նման այդ է վկայում հեղինակի այս խոսքերը << Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի, մի բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան>>:

Հայ ազատագրական միտքը

Ա. Ազատագրական մտքի կողմնորոշումը և հիմնավորումը. Իսրայել Օրի, Հովսեփ Էմին

Բ. Սեփական դրսևորումները. զինված պայքարը Սյունիքում և Արցախում
Գ. Ռուսական կողմնորոշում. ազատագրու՞մ, թե ձուլում

Հայաստանում ազատագրական պարտությունից հետո ազատագրական միտքը 18-րդ դարի երկրորդ կեսին հիմնավորվեց հայկական գաղթավայրերում:
Հայկական սփյուռքի գաղթավայրերից առավել ակտիվ էին Ռուսաստանինը և Հնդկաստանինը:
Ռուսական կայսրությունում հայերին նրանց հայրենիքի ազատագրման դատարկ հույսեր էին տալիս: Ռուսաստանը նպատակ ուներ ճանապարհ հարթել դեպի միջերկրական ծով և Հնդկական օվկիանոս` այդ ճանապարհին գրավելով Հայաստանը:
Հնդկաստանում հաստատված հայերը զբաղվում էին տարանցիկ առևտրով և իրենց ձեռքում խոշոր կապիտալներ էին կուտակել: Երբ Հնդկաստանը դարձավ Անգլիայի գաղութը, տեղի հայերը սկսեցին խոշոր տնտեսական կորուստներ կրել` չդիմանալով Անգլիացիների հետ տնտեսական մրցակցությանը: Հայերի մոտ առաջացավ անկախ Հայաստան իրենց տնտեսական գործնեությունը տեղափոխելու գաղափարը:
1768թ-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը Հայաստանի ազատագրության հույսեր արթնացրեց: 1769թ-ին հայ ձեռնարկատեր Մովսես Սարաֆյանը կազմեց Հայաստանի ազատագրության ծրագիր: Այս ծրագրով ռուսները մտնելու էին Անդրկովկաս, ազատագրելու էին արևելյան Վրաստանն ու արևմտյան Հայաստանը, ապա երկու ուղղություններով`Ախրքալաք-Էրզրում, Երևան-Վան ուղղություններով մտնելու էին արևմտյան Հայաստան և ազատագրելու էին այն:Ռազմական գործողությունների համար ծախսվող ֆինանսական միջոցները տրամադրելու էին հայերը և Հայող եկեղեցին:Սակայն այս ծրագրից ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար կոմս Պանինին հետաքրքրեց միայն, թե հայերը ինչպիսի օգնություն կարող են տրամադրել ռուսական բանակին: 1771թ-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվեց հայ իրականության մեջ առաջին հասարակական-քաղաքական խմբակը: Այն գլխավորում էր մեծահարուստ ակնավաճառ Շահամիր Շահամիրյանը: Խմբակի անդամներն էին Շահամիրյանի երկու որդիները, արցախցի Մովսես Բաղրամյանը և Գրիգոր Խոջաջանյանը: 1773թ-ին այս խմբակում լույս ընծայվեց «նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքույկը: Այստեղ ներկայացված էին Հայաստանի ազատագրության ուղենիշները. հայերի շրջանում տարածվելու էր լուսավորություն, կրթված ազգը չհանդուրժելով օտարի լուծը ապստամբության ճանապարհով անկախություն էր նվաճելու: 1787-1788թթ. Մադրասի խմբակը լույս ընծայեց Շահամիր Շահամիրյանի հեղինակած «Որոգայթ փառաց» գիրքը: Այս գրքի սկզբում ներկայացված էր Հայաստանի համառոտ պատմությունը: Գրքի մեծ մասը ապագա անկախ Հայաստանի 527 հոդվածից բաղկացած սահմանադրության նախագիծն էր: Նախորդ «Նոր տետրակի» հեղինակը Մովսես Բաղրամյանն էր, չնայած գրքույկի կազմի վրա Շահամիր Շահամիրյանի որդու` Հակոբի անունն էր: Տեղեկանալով գրքույկի բովանդակությանը Ամենայն Հայող կաթողիկոս Սիմոն Երևանցին հրամայեց գրքույկի օրինակները վառել և բանադրեց Մովսես Բաղրամյանին: Ազատագրական շարժման այս փուլի ամենակառկառուն դեմքը Հովսեփ Էմինն էր: Էմինը ծնվել է 1726թ-ին Պարսկաստանի Համադան քաղաքում:
Ընտանիքը շուտով տեղափոխվում է Հնդկաստանի Կալկաթա քաղաքը, որտեղ երիտասարդ Էմինը 1745թ-ին ընդունվում է Անգլիական քոլեջ: Սակայն Էմինի նպատակը զինվորական կրթություն ձեռք բերելն էր, իսկ դրա համար անհրաժեշտ էր մեկնել Անգլիա: Հոր կամքին հակառակ Էմինը մեկնում է Անգլիա և այստեղ առաջին 3 տարիները անց է կացնում բավականին չարքաշ կյանքով:Էմինի կյանքում բեկումը սկսվում է անգլիական խոշոր ազնվական` դուքս Նորթումբեռլենդի հետ պատահական հանդիպմամբ: Անգլիայի թագաժառանգի երաշխավորությամբ Հովսեփ Էմինը ընդունվեց Վուլվիչի ռազմական ակադեմիան, որը սակայն նա չավարտեց:Սկիզբ առած Յոթնամյա պատերազմին Էմինը կամավոր գրվեց, պատերազմում խիզախության փայլուն օրինակներ դրսևորեց և անձամբ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծից ստացավ այս երկրի բարձրագույն «Սև արծիվ» շքանշանը:Վերադառնալով Անգլիա` Հովսեփ Էմինը ընդունելություն ստացավ Անգլիայի վարչապետ Վիլիամ Պիտից:Այս հանդիպման ժամանակ Էմինը հասկացավ, որ Անգլիան Հայաստանի ազատագրմանը չի աջակցելու: 1759թ. իր անգլիայի բարեկամներից դրամական նպաստ ստանալով` Էմինը ժամանեց Հայաստան: Նա Էրզրումի վրայով եկավ Էջմիածին, արժանացավ տեղի հոգևորականության թշնամական վերաբերմունքին և հայրենիքում հասկացավ, որ Հայաստան ազատագրել հնարավոր է միայն Ռուսաստանի աջակցությամբ:1763թ-ին Հովսեփ Էմինը Ռուսաստանի վրայով եկավ Վրաստան և հանդիպում ունեցավ վրաց թագավոր` Հերակլ II-ի հետ: Էմինը առաջարկեց վրաց թագավորին վրաց բանակը վարժեցնել եվրոպական ձևով:Թիֆլիսում գտնվելիս Հովսեփ Էմինը նամակագրական կապ հաստատեց Արևմտյան Հայաստանում` Մուշ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Կարապետի վանքի վանահայր Հովնանի հետ:Վերջինս Էմինին գրում էր, որ եթե վրացական 16.000-անոց զորքը մտնի Արևմտյան Հայաստան, տեղի հայերը կապստամբեն և 40.000-անոց զորք դաշտ կհանեն:
Նամակագրական այս կապի մասին տեղեկացավ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որը բանադրեց Հովնանին ու առաջարկեց Հերակլ II-ին Վրաստանից վտարել Էմինին:
Հովսեփ Էմինը ստիպված էր 1764թ-ին հեռանալ Վրաստանից և քիչ անց հայտնվել Ղարաբաղում:Այստեղ Հովսեփ Էմինը հանդիպումներ է ունենում Աղվանից (Գանձասարի) կաթողիկոս Հովյաննես Հասան-Ջալալյանի հետ, ինչպես նաև մելիքների հետ:
Քննարկվում էր Ղարաբաղի ազատագրության հարցը:Սակայն Ղարաբաղում էլ Հովսեփ Էմինին հետապնդում էր չար ճակատագիրը Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կոնդակների տեսքով:Էմինը ստիպված էր հեռանալ Ղարաբաղից և Իրաքի Բասրա նավահանգստով վերադառնալ Հնդկաստան:
Այսպիսով Հովսեփ Էմինի ծրագիրը չիրականացավ:

Ռուսական պետական գործիչների հետ վարած բանակցությունները Իսրայել Օրուն հանգեցրել են այն մտքին, որ Ռուսաստանը, որպես մերձավոր և Արևելքում լուրջ քաղաքական ու տնտեսական շահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաստանի ազատագրության գործին։ Ուստի, Իսրայել Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին։ Այն պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան։ Այստեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայել Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։ Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ Իսրայել Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:

http://hy.wikipedia.org/wiki/Իսրայել_Օրի#.D5.8C.D5.B8.D6.82.D5.BD.D5.A1.D5.AF.D5.A1.D5.B6_.D5.AF.D5.B8.D5.B2.D5.B4.D5.B6.D5.B8.D6.80.D5.B8.D5.B7.D5.B8.D6.82.D5.B4

http://www.anunner.com/repository-articles/armenian-people-history/36._ՀԱՅ_ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ_ՄԻՏՔԸ_18-րդ_ԴԱՐՈՒՄ:_ՀՈՎՍԵՓ_ԷՄԻՆ:

The Prince and the Pauper

http://www.gutenberg.org/files/1837/old/orig1837-h/main.htm

The Prince and the Pauper is a fable or fairy tale for young readers written in the 19th century by Samuel Clemens, under the pen name of Mark Twain. It tells the story of two boys in 16th century England who were born on the same day and look identical, but are unrelated. One, named Edward Tudor, is a prince and the other, named Tom Canty, is a pauper. Edward Tudor was a real person in history, but Tom was invented by Twain. Through unusual circumstances, Edward and Tom meet and exchange clothing, which leads to everyone confusing the identities of the two boys.

Edward makes the mistake of leaving the palace while wearing the rags of Tom. A sentinel, thinking Edward is a pauper, throws him off the palace grounds, and a period of privation, humiliation, and danger ensues for Edward. Meanwhile, the people at court see Tom dressed in Edward’s finery and are convinced that he is the prince. Tom tries to tell them that he is not Edward, but the courtiers think he has gone temporarily mad. Even his father, King Henry VIII, thinks this is the case. In the slums of London, Edward likewise tries to tell everyone he is the prince, and he gets nothing but jeers and beatings in return. The story moves back and forth between the adventures of these two main characters. Tom’s new life causes him fright and guilt that gives way to tedium and homesickness, and then to increasing appreciation of his incredible luck and the benefits of being rich, famous, and powerful. Edward’s troubles seem to deepen as the story goes on. He is pursued by Tom’s evil father, who thinks Edward is his son and the boy is dragged into a gang of thieves and beggars who roam the countryside, harassing the people. A kindly soldier named Miles Hendon takes the boy under his wing and helps him out of one scrape after another, but Miles has his own troubles, trying to get back title to his ancestral lands, which were stolen from him by his younger brother, who also forced married Miles’ sweetheart to marry him while Miles was away at war. After Henry VIII dies, the palace prepares, amid great pomp and circumstance, for the coronation of Tom as the next king. Meanwhile, Miles and Edward find themselves in jail, and then get separated, and Tom’s father renews his pursuit of Edward. When Tom sees his mother, who recognizes him in a royal procession, he denies that he knows her. This immediately causes him such remorse that he can no longer take pleasure in being a false prince. Edward finally gets back to the palace, and Tom quickly helps him to prove that he is the true prince. Edward is crowned, and he rewards everyone who helped him, including Tom and Miles, while punishing those he met during his adventures who were evil. Mark Twain ends the story by describing the fates of all the principal characters and a number of supporting characters in the years following Edward’s coronation. As in real life, Edward dies of illness while still a youth, but Twain’s invented characters, Tom and Miles, have happy lives.

Առաջադրանք-2-րդ կիսամյակ (hայոց լեզու)

  1. Ո՞ր նախադասության մեջ չպետք է դրվի բութ (նախադասությունները կետադրված չեն):

1) Բրուտը ոսկորի ծայրը սրբում է թևով և գծում ով գիտի որպիսի քարանձավաբնակ մարդու խազ:

2) Այդ տափարակը վերջանում է  մի   մեծ ծովով և ծովն անվերջ է ու հունաց մեծերի բանաձևը անքննելի:

3)Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ողջունելով միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին նա նշեց անկայուն երևույթների հետազոտության կարևորությունը:

4) Նրանք չեն կարողանում որոշել ջուրն է վշվշում թե քամին:

 2.Եղիշե Չարենցի հետևյալ տողերում պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցն է գործածված:

Հազար վարդ կբացվի աշխարի մեջը,

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,

Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը…

1) համեմատություն

2) հանգույց

3) հակադրություն

4) հեգնանք

 3.Թվերի ո՞ր դասավորությունն է համապատասխանում այդ նախադասությունների տրամաբանական և քերականական ճիշտ հաջորդականությունը:

1) Ըստ այդ գաղափարի՝ «թագավորը պետք է պաշտպանի հարուստներին անարդարություններից, աղքատներին՝ կեղեքումից»՝ ի տարբերություն պետության  մյուս ձևի, որը «լավագույն մարդկանցից կազմված կառավարությունն է». հաջորդը «սահմանադրությունն է»:

2) Արիստոտելը պետության երեք ճիշտ ձև էր առաջարկում՝ միապետություն,  արիստոկրատիա,  «սահմանադրություն»: Դրանցից առաջինը ամենաիդեալականն է. միապետը  «ինքը օրենքն է»:

3) Այստեղ ղեկավարում է մեծամասնությունը, և ազատության ու հարստության սկզբունքների միջև փոխզիջում կա, փորձ միավորելու աղքատների և հարուստների ազատությունը՝ ոչ մեկին առավելություն չտալով:

4) Պետությունն ինքը այնպիսի բնական զարգացման արդյունք է, ինչպիսին ընտանիքն է, սակայն, քանի որ շատ տարբեր մարդկանցից է կազմված, նա պետք է բազմակարծիք լինի՝ ի տարբերություն վերջինի:

1) 4, 1, 2, 3

2) 4, 3, 1, 2

3) 2, 1, 3, 4

4) 2, 3, 1, 4

 4.Ո՞ր նախադասությունն է շարադրված գրաբարով:

1) Գողտըր գեղգեղն վարդակարոտ բուլբուլին, բնության դաշնակք, ո՜հ,  չեն կրնար նվաճեր  Ձեր հառաչներն, որով մռընչեն նոճիներ:

2) Վուրտիղ ժամ, վուրտիղ  պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում, թե վուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում:

3) Գազան, անասուն ու հաւ գեմունին իւրեանց տուն ու բուն. ո՛չ տուն ու ո՛չ տեղ ունիմ, կու խոց իմ զօրն ի յայն հարկույն:

4) Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնըն այն ծաղկին. երփն երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին:

5. Ո՞ր նախադասության մեջ կա ստորադասականշաղկապ:

1) Նրանք ունեին եղեգնյա խսիր, որ փռում էին օջախի առաջ և պառկում խսիրի վրա, ինչպես քարայրի գազանը՝ չոր տերևների վրա:

2) Փոքր հանցանքը ծնում է մեծ հանցանք, այսինքն թե՝ չկա փոքր հանցանք:

3) Մեր հայրենի գյուղերից մեկում, ըստ ավանդության, մի զարմանալի մարդ է եղել. եղե՞լ է նա արդյոք, չի եղել, ես դա չգիտեմ:

4) Նրա շրթունքները շարժվում էին. ինչ-որ բան էր խոսում, իսկ թե ինչ էր ասում, չհասկացա:

 6.Ընդգծված բառերի ձևաբանական վերլուծության մեջ ո՞ր շարքում կա սխալ:

Իմ ընկերներից շատերը ընկան կռվի սուրբ դաշտում:

Բանտում ամենքը երազում են գիշեր ու ցերեկ՝սպասելով ազատվելու հրամանին:

Ծերունիները, պատի տակ նստած, աղոթք էին մրմնջում

Զմրուխտյա գետակի վրա մի քանդված ջրաղաց կար

1) տակ- հետադիր կապ, մրմնջում էին-դիմավոր բայ, անցյալ ժամանակ

2) քանդված-անդեմ բայ, հարակատար դերբայ, կար-դիմավոր բայ, սահմանական եղանակ

3) ընկերներից-հասարակ գոյական, -ոջ հոլովում, ընկան-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև

4) ամենքը-որոշյալ դերանուն, ուղղական հոլով, ազատվելու-ապակատար ձևաբայ

 

7. Ո՞ր նախադասության մեջ կա շարադասության սխալ:

1) Հիացմունքից կարկամած՝ ճանապարհորդները դիտում էին ժայռերի միջև սեղմված հունով հոսող գետի փրփրացայտ ալիքները:

2) Արշակը, երբ դասը սովորած չի լինում, նախընտրում է դպրոց չգնալ:

3) Նա վերադարձել էր ոչ թե տուն, այլ գնացել էր խնջույքի:

4) Եղբայրներիս հայտնած լուրը, որ արտասահման են մեկնելու, հանգիստ չէր տալիս ինձ:

 8.Ո՞ր նախադասությունը բարդ ստորադասական չէ:

1) Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա:

2) Շատ բան, որ ծածկված էր առեղծվածի մշուշով, հասկանալի դարձավ:

3) Ինչ որ ես չեմ ասել, նա կասի վաղը:

4) Մենք էլ նստում էինք այնքան, մինչև քունը հաղթեր, գլուխներս հենել էինք քուրսու թախտին:

 9.Ստորադաս  (երկրորդական)  նախադասություններից քանիսի՞ տեսակն է սխալ նշված:

1) Անհավատալի է ուղղակի, որ ես այդ հերոսական մարդու կողքին եմ: (Ուղիղխնդիր)

2) Մենք, որ ունենք ոգի ու սիրտ քաջ,  ե՛կ անվախ ելնենք թշնամու առաջ: (բացահայտիչ)

3) Ովքեր անցել են այդ ճանապարհով, անպայման կհիշեն ջինջ վտակը: (ենթակա)

4) Ով վճռական պահին մոռանում է իր անձը, նաէհերոսը: (ստորոգելի)

5) Խուստուփը, որ Նժդեհի անձեռակերտ հուշարձանն է, վերջապես ընդունեց հերոսի մասունքները: (հատկացուցիչ)

1) մեկի

2) երեքի

3) երկուսի

4) չորսի

10.Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:

Տարերային ահեղ ուժերը մեզ կիսեցին, բաժանեցին առժամանակ, …………

1) որ անպարտելի կարոտով բռնկված՝անթիվ դարերից հետո նորից գտնենք իրար:

2) բայց միշտ անբաժան ու միացած, անմեկին սիրով, իրարից անհագ:

3) երբ թոհուբոհի մեջ էին ժամանակի ու տարածության մեջ բոլոր իրերը:

4) որոնք անցան մի վայրկյանի պես:

 11.Պարզ նախադասության փոխակերպման տարբերակներից քանի՞սն են սխալ:

1) Մարդու՝  որևէ արհեստի կատարելապես տիրապետելու դեպքում աշխատանքը նրան երջանկություն է բերում:

Եթե մարդը կատարելապես տիրապետում է որևէ արհեստի, աշխատանքը նրան երջանկություն է բերում:

2) Վրանները հավաքելու ժամանակ Մարգարն էլ շալակեց մնացած կապոցները ու ճամփա ընկավ:

Երբ վրանները հավաքեցին, Մարգարն էլ շալակեց մնացած կապոցները ու ճամփա ընկավ:

3) Մեզ իսկապես հետաքրքրող ոչ մի բան դժվար չէ մեզ համար:

Ոչ մի բան, որ մեզ իսկապես հետաքարքրում է, դժվար չէ մեզ համար:

4)Ամենադաժան բռնակալը օրինականության հովանու տակ և արդարացիության դրոշի ներքո հանդես եկողն է:

Ամենադաժան բռնակալը նա է, ով հանդես է գալիս օրինականության հովանու տակ և արդարացիության դրոշի ներքո:

5) Ուշքի գալով մտավ սենյակ և վերցրեց սեղանի վրա դրված մագաղաթը:

Երբ ուշքի եկավ, մտավ սենյակ և վերցրեց սեղանի վրա դրված մագաղաթը:

1) երեքը

2) ոչմեկը

3) մեկը

4) երկուսը

 

12. Ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ո՞ր տարբերակն է ճիշտ:

-Ի՞նչ ուժով պիտի հաղթես արաբներին, Մարզպետունի՛ իշխան. մենք կղզում ընդամենը հարյուր զիվոր ունենք,- հարցրեց թագուհին երկյուղած:

1) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե նա ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, իրենք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

2) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե  ինքը ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, իրենք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

3) Թագուհին երկյուղած հարցրեց, թե Մարզպետունի իշխանը ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, նրանք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

4) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե իրենք ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, նրանք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

 13. Տրված է համր բնագիր: Պատասխանների ո՞ր տարբերակում են ճիշտ նշված այն թվերը, որոնց տեղում նախադասության մեջ բութ պետք է լինի:

Երբ մղձավանջային գիշերն անցավ (1) հաջորդ օրը քերելով Փոքր Ասիայի (2) խութերով կտրտված ափերը (3) նավը մտնում էր նավահանգստից նավահանգիստ (4)  Զմյուռնիա Բեյրութ Մուդրոս: Մի պայծառ առավոտ (5) դեռ արևը չծագած հեռու մշուշում (6) հորիզոնից այն կողմ երևաց Ալեքսանդրիան (7)  Եգիպտոսի (8) վաղուց հանրահայտ դարձած հինավուրց քաղաքներից մեկը (9) լի պատմական հուշարձաններով որոնք առինքնող էին (10) հրաշալիքներով լեցուն ու բազմաոճ:

1) 3, 4, 5, 6, 7, 8, 9

2) 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9

3) 2, 5, 6, 7, 9, 10

4) 2, 4, 5, 6, 7, 9

 

14. Նախադասություններից քանիսո՞ւմ կա կետադրական սխալ:

1) Մարդ պետք է ապրի ծառի օրենքներով. արմատով հողի խորքը ձգվի, սաղարթով՝տարածվի դեպի արևը:

2) Ես ունեի մի երազ, որ այցելում էր  քուն թե արթուն՝ տունը, մինչև առաստաղ, լցված էր գրքերով:

3) Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր՝ ինչ է անելու, և շները չգիտեին՝ ինչ են անելու:

4) Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով՝ չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է:

5) Սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա հետ էր ընկել և ործկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը:

6) Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (Ավին ասել էր, որ անտառապահը հիվանդ է)  նա գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

 

1) երեքում

2) ոչ մեկում

3) հինգում

4) մեկում

 

15. Ո՞ր պնդումը ճիշտ  չէ բաղաձայնույթի վերաբերյալ:

1) Բնորոշ է հրապարակախոսական ոճին:

2) Հաջող կիրառության դեպքում նպաստում է բանաստեղծական պատկերի կառուցմանը:

3) Ստեղծում է բարեհնչություն և նվագայնություն:

4) Ստեղծվում է ոչ միայն նույն բաղաձայնի, այլև նման բաղաձայն հնչյունների կրկնությամբ:

16.Տվյալ պնդումներից քանի՞սն են ճիշտ:

1) Գործառական ոճերը լինում են վեց տեսակի՝ առօրյա-խոսակցական, վարչական, գեղարվեստական, գիտական, պաշտոնական և հրապարակախոսական:

2) Բաղաձայնույթը միայն նույն հնչյունի կրկնությունն է խոսքի որոշակի հատվածում:

3) Բոլոր որոշիչները մակդիներ են, և բոլոր մակդիրները՝ որոշիչներ:

4) Գիտական ոճը աչքի է ընկնում պատկերավորման-արտահայտչական միջոցների առատությամբ:

5) Հայոց բանաստեղծության մեջ բաղաձայնույթը առաջին անգամ կիրառել է Գրիգոր Նարեկացին:

1) բոլորը

2) երեքը

3) չորսը

4) ոչմեկը

 17.Նախադասությունների ո՞ր դասավորությունն է համապատասխանում շարադրանքի (տեքստի) քերականական և տրամաբանական ճիշտ կառուցվածքին:

1) Դրա շնորհիվ մարդիկ գազի հոտը կարող են զգալ նույնիսկ չնչին քանակի դեպքում: Այս նախազգուշական միջոցը հնարավորություն է տալիս անմիջապես զգալ գազի առկայությունը բնակարանում:

2) Բնական գազը, որ որպես վառելիք օգտագործվում է կենցաղում, չունի ո՛չ հոտ, ո՛չ գույն: Այդ պատճառով շատ դժվար է միանգամից «նկատել» կամ զգալ գազի արտահոսքը:

3) Գազ ըկարող է առաջացնել նաև թունավորում: Գազի արտահոսքը բնակարանում «նկատելու» նպատակով գազաբաշխման կայաններում գազը նախապես խառնում են սուր, տհաճ հոտ ունեցող նյութի հետ:

4) Արտահոսքի ժամանակ դիֆուզիայի հետևանքով գազը տարածվում է ամբողջ բնակարանում: Գազի և օդի քանակների որոշակի հարաբերակցության դեպքում, երբ բնակարանը բոլոր կողմերից փակ է  (հատկապես ձմռանը), գոյանում է խառնուրդ, որը կարող է պայթել, օրինակ, վառվող լուցկուց:

1) 4, 1, 2, 3

2) 3, 1, 4, 2

3) 2. 4, 3, 1

4) 2, 3, 1, 4

18.Ո՞ր նախադասությունը իմաստով չի հակասում տրված նախադասությանը:

Փայտփորիկը, ծակելով ծառի կեղևը, ամեն մի հարվածով կտուցն առաջ է մղում 555 մետր-վայրկյան արագությամբ, բայց ձայնի արագությունը մոտ երկու անգամ գերազանցող այդ արագությունը ոչ միայն ուղեղի ցնցում, այլև գլխացավ չի առաջացնում, որովհետև փայտփորիկի գանգը և կտուցը շարժվում են խիստ ուղիղ գծով:

1) Երբ փայտփորիկը ծակում է ծառի կեղևը, յուրաքանչյուր հարվածով կտուցն առաջ է մղում ձայնի արագությունը կրկնակի գերազանցող 555 մետր-վայրկյան արագությամբ, բայց վերջինս ոչ միայն ուղեղի ցնցում, այլև գլխացավ չի առաջացնում, որովհետև փայտփորիկի գանգը դեպի կտուցը շարժվում է միայն ուղիղ գծով:

2) Ծակելով ծառի կեղևը`  փայտփորիկը ամեն մի հարվածով կտուցն առաջ է մղում  մոտավորապես 555 մետր-վայրկյան արագությամբ (դա մոտ երկու անգամ գերազանցում է ձայնի արագությունը), սակայն այդ արագությունը ոչ   միայն ուղեղի ցնցում, այլև գլխացավ չի առաջացնում, որովհետև փայտփորիկի գանգը շարժվում է խիստ ուղիղ գծով:

3) Ծառի կեղևը ծակելու ժամանակ փայտփորիկը ամեն հարվածով կտուցը տանում է առաջ ձայնի արագությունից երկու անգամ  արագ` 555  մետր-վայրկյան արագությամբ, բայց  նման արագությունը չի առաջացնում   ո՛չ ուղեղի ցնցում, ո՛չ գլխացավ, քանի որ միանգամայն ուղիղ գծով են ընթանում գլուխը և կտուցը:

4) Ծառի կեղևը ծակելով` փայտփորիկը ամեն մի հարվածով կտուցն առաջ է շարժում ձայնի արագությամբ, բայց մոտ 555 մետր-վայրկյան այդարագությունը նրան ուղեղի ցնցում ու գլխացավ չի պատճառում, քանի որ փայտփորիկի գանգն ու կտուցը շարժվում են խիստ ուղիղ գծով:

 

19. Ո՞ր պնդումը ճիշտ չէ  Խ. Աբովյանի «ՎերքՀայաստանի» վեպի «Հառաջաբանի» վերաբերյալ:

1) Աբովյանը խոսում է նոր` աշխարհաբար լեզվով գրելու անհրաժեշտության մասին:

2) Աբովյանը խոսում է ժողովրդին հոգեհարազատ թեմաներով գրելու անհրաժեշտության մասին:

3) Աբովյանը կարծում է, որ մեր ազգը ուսումնասեր չէ, և կարդալը նրա համար արժեք չունի:

4) Աբովյանը բարձր է գնահատում գրաբարը`  իբրև կատարյալ և անթերի լեզու:

 20.Նշված պնդումներից քանի՞սն են սխալ:

1) Հայրեն կոչվող ոտանավորի չափը մեր քերթության մեջ առաջին անգամ գործածել է Գրիգոր Նարեկացին, իսկ ավելի ուշ այդ չափով ստեղծագործել են նաև Ներսես Շնորհալին, Ֆրիկը, Նահապետ Քուչակը և ուրիշներ:

2) Գ. Զոհրապը գրել է վեպ և նորավեպեր:

3) Հ. Թումանյանի «ՔաջՆազարը» հեքիաթ է, իսկ Դ. Դեմիրճյանի համանուն ստեղծագործությունը` պատմվածք:

4) Լևոն Շանթը գրել է միայն դրամաներ:

5) Վ. Տերյանը գրել է սոնետներ, տրիոլետներ, գազելներ և չափածո նովելներ:

6)Հ. Սահյանի «Ինչո՞ւ հիշեցրի» ստեղծագործությունը բանաստեղծություն է, Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը»` դիցապատմական ողբերգություն, իսկ Հ. Շիրազի «Բիբլիականը» և Պ. Սևակի «Անլռելի զանգակատունը»` պոեմներ:

1) երկուսը

2) երեքը

3) բոլորը

4) ոչ մեկը

Ասույթներ Եղիշե Չարենցի մասին

«Չարենցը Հոկտեմբերյան սոցիալիստական էպոխայի ամենամեծ բանաստեղծն է հայ գրականության մեջ և նա բազմակողմանի կերպով ազդեց հայ գրականության վրա… Նա ինչ որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ» /Ավ. Իսահակյան/

«Մեր դարի ճակատը կրում է պոետներից մի քանիսի պայծառ անունների դրոշմը: Անգլիայում դա Կիպիլինգն է, Ֆրանսիայում՝ Ապոլիները և Էլյուարը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Ռուսաստանում՝ Մայակովսկին և Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը և Իսահակյանը: Ամեն անգամ, երբ այդ լուսամուտներից մեկն ու մեկը մարում է, թվում է, թե մութը պատում է աշխարհը» /Լուի Արագոն/

«Եղիշե Չարենցը մեր հարենիքի բոլոր սովետական բանաստեղծների ընտանիքում գրավում էր իր ակնառու տեղը և չկա մի պոետ, ինչ լեզվով նա գրի, որ չիմանա նրա բանաստեղծությունները:

…Սովետական գրականության, սովետական պոեզիայի առաջին հիմնադիրների մեջ է նա՝ մեծատառով գրվող այդ բանաստեղծը» /Նիկոլայ Տիխոնով/

«Մեռածները մնում են երիտասարդ… Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք:

…Չարենցը մեր առջև բացեց մարտիկի, ընկերոջ ու բանաստեղծի կրքոտ սիրտը» /Իլյա Էրենբուրգ/

About a sport

tumblr_static_bikepicSports and games are very important for us. They keep us healthy and fit. They offer us a change from the monotony of daily life. It is a useful means of entertainment and physical activity. Sports and games help in character building. They give us energy and strength.

Sports and games are means of mental and physical growth. During sports we come to learn many things. We learn how to maintain mental balance in the midst of hopes and despair. They make us learn how to tackle the difficult situation. Sports develop a sense of friendliness. They develop in us team spirit. They help in developing mental and physical toughness. They shape our body and make it strong and active. They give us energy and strength. They remove tiredness and lethargy. They improve blood circulation. This improves our physical well-being.Sports and games improve our capability. They improve our efficiency. Either study or work alone makes us exhaust. We remain no longer efficient to do any work. Sports remove our mental exhaustion. Sports are integral part of education. Education without sports is incomplete. Keeping their value in life, children are taught some sorts of games in the very early stage in school. These days’ sports are a part of academic curricula.Sports are particularly important for the youth. They help in their physical and mental growth. They contribute in the formation of character. They inculcate in them good values. It is therefore, sports competition is held at school and college levels. The students who perform well in this competition are promoted to play at the national and international level. Thus sports help in career growth also.Sports and games give us opportunity to grow in life. These days’ sports have been commercialized. They have become a good means of earning. The sports person who does well in sports is showered with name, fame and wealth. He becomes a hero overnight. Sports have great potential to offer career opportunities. So we should take them very seriously from the very early age of our life. Sports are good means of earnings. Sports offer opportunity to prove talents.Thus, sports have great value in life. Sports facilities are being developed in rural and semi-urban areas. There are playgrounds in villages. Sports infrastructure are being developed everywhere so as to promote them. Various sport organizations are also doing well in promotion of sports.

Հասարակություն

taylor-swift-girl-hair-natural-Favim.com-523571Հասարակությունը ոչ թե մարդկանց հասարակ բազմություն է, անհատների <<կույտ>>, այլ ամբողջական մի համակարգ, որտեղ մարդիկ միավորված են տարատեսակ և համալիր կապերով: Այդ կապերը կարող են լինել ազգակցական,աշխատանքային աստիճանակարգված և այլն: Մարդկանց համագործակցությունը ծնում է հասարակական կյանք, որի շնորհիվ հասարակությունը դառնում է օրգանական ամբողջություն: Մարդն ի սկզբանե հասարակական էակ է,քանի որ մարդու և հասարակության առաջացումը միաժամանակյա գործընթաց է:
Միայն հասարակության մեջ ապրելով մարդը կարողանում է լեզու սովորել,գործիքներ պատրաստել և դիմակայել բնական հզոր միջավայրի մարտահրավերներին: Միասին ապրելով՝ մարդիկ դեռ վաղ անցյալից կարողանում են հաղթող դուրս գալ տարերային ուժեր դեմ գոյապայքարում: Ինչպես նկատում է հին հույն իմաստասեր Արիստոտելը, մարդը հասարակական կենդանի է* : Սա նշանակում է, որ մարդն ապրում է հասարակության մեջ: Մենք գիտենք,որ առանձին մարդն անզոր է միայնակ գոյատևել բնության մեջ առանց իր նմանների, առանց հասարակության: Նույնիսկ բոլորիս քաջ ծանոթ Ռոբինզոն Կրուզոն չէր կարողանա գոյատևել անմարդաբնակ կղզում,եթե չկարողանար պատրաստել գործիքներ սնունդ հայթայթելու և վայրի կենդանիներից պաշտպանվելու համար: Իսկ այդ ամենը նա սովորել էր՝ ապրելով հասարակության մեջ: